Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Այժմ Հարավային Կովկասը միայն աշխարհագրական և ոչ թե տնտեսական-քաղաքական երևույթ է. Թոմաս դե Վաալ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Քարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ (որպես այդպիսին) Հարավային Կովկաս այժմ գոյություն ունի միայն քարտեզի վրա՝ որպես աշխարհագրական երևույթ, սակայն որպես տնտեսական-քաղաքական երևույթ` ցավոք սրտի, Հարավային Կովկաս գոյություն չունի։

Գնահատելով Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 20 տարիները Հարավային Կովկասի տարածաշրջանի համար` դե Վաալըհավելել է. «Գոյություն ունեն երեք անկախ պետություններ, դե ֆակտո գոյություն ունեն նաև երեք անջատողական երևույթներ` Աբխազիան, Հարավային Օսիան և Ղարաբաղը։

Պատկերն այնքան աղետալի չէ, որքան, ասենք, անցյալ դարի 15 կամ 20-ական թվականներին, սակայն նաև լավագույնը չէ, և տպավորությունն այնպիսին է, որ հիմնական աշխարհը առաջ է գնում, իսկ այս երեք երկրների դեպքում չի զգացվում, թե նրանք զարգանում են դինամիկ կերպով։ Նույնիսկ Վրաստանում, որը թվում է` քայլեր է կատարում առաջ շարժվելու համար, դա չի զգացվում: Այս երկրներում մտովի դեռ ապրում են 90-ականների խնդիրներով, ողջ աշխարհում գլոբալիզացիոն երևույթներ են տեղի ունենում, և այդ առումով այս երկրները փոքր-ինչ հետ են մնում»։

«Իսկ 20 տարիների ընթացքում փոխվե՞լ է արդյոք գերտերությունների ներկայությունը կամ ազդեցությունն այս տարածաշրջանում», – այս հարցին Թոմ դե Վաալը արձագանքեց. – «Առաջին հերթին պետք է ասել, որ կայսերական նվաճումների դարաշրջանն անցել է, որ այլևս չեն լինի Կովկասը գաղութացնելու փորձեր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի, Իրանի կամ ԱՄՆ-ի կողմից:

Բարեբախտաբար, այդ շրջանն անցել է, և ես չեմ տեսնում մեծ հարևանների կողմից մեծ նկրտումներ Կովկասի նկատմամբ։ Ռուսաստանը, իհարկե, հետաքրքրված է Աբխազիայով, սակայն ժամանակակից Ռուսաստանի համար Հյուսիսային Կովկասը, Ուկրաինան ու Ղազախստանն ավելի կարևոր և առաջնահերթ են: Իրանն այժմ իր ներքին խնդիրներով է զբաղված, Թուրքիան ավելի շուտ տնտեսական խաղացող է այս տարածաշրջանում, ԱՄՆ-ը նույնպես այժմ բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու:

Ինձ համար գլխավոր հարցը Եվրամիությունն է։ Իհարկե, դեռ հարց է` եթե Եվրամիությունը կարողանա լուծել իր տնտեսական հարցերը և գործել որպես մեկ միություն, ապա կարող է իրոք դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, սակայն այդ հեռանկարն էլ դեռ շատ հեռավոր է։ Այսինքն, այժմ կարելի է արձանագրել, որ Հարավային Կովկասի երեք անկախ պետությունները, մեծ հաշվով, պետք է ապրեն իրենց սեփական ռեսուրսներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում