Սեպտմբերի 21-ին սկսվել է Jewish News One հեռուստաալիքի հեռարձակումը, որը որոշ փորձագետներ համարում են հրեաների պատասխանը արաբական Al-Jazeera հեռուստաալիքին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Facebook-ում բացված էջում ասվում է, որ Jewish News One հեռուստաալիքը լինելու է շուրջօրյա հրեական ալիք, որն ունենալու է իսրայելամետ քաղաքականություն: Ալիքն ունենալու հայտնի հուդայական խորհրդանիշ` «խամսան», որն իրենից ներկայացնում է երկու բութ մատներով սիմետրիկ ձեռք:
Շնորհանդեսը տեղի է ունեցել Բրյուսելում: Տաղավարներ են բացվել նաև Թել Ավիվում, Նյու Յորքում և Կիևում: Նախատեսվում է, որ ներկայացուցչություններ են լինելու նաև Վաշինգտոնում, Փարիզում և Լոնդոնում: Այս պահին հեռարձակումն իրականացվում է անգլերենով, սակայն ապագայում նախատեսվում է նաև հեռարձակում մի քանի այլ լեզուներով` իտալերեն, ռուսերեն, գերմաներեն, եբրայերեն, ֆրանսերեն: Հեռուստաալիքի հիմնադիրները ուկրաինացի գործարարներ Իգոր Կոլոմոյսկին և Վադիմ Ռաբինովիչն են:








































