Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 06.22-ին, Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էրզինջանում (Երզնկա) տեղի է ունեցել երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 բալ։ Նախնական տվյալներով՝ զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ Էրզինջանը գտնվում է Թուրքիայի 1-ին աստիճանի սեյսմիկ գոտում։ Այստեղ ամենաավերիչ երկրաշարժը գրանցվել է 1939 թվականի դեկտեմբերի 26-27-ին, երբ 7.9 բալանոց երկրաշարժի արդյունքում փլուզվել էր 116,720 շինություն, զոհվել 32,962 մարդ և վիրավորվել մոտ 100,000 մարդ։









































