Իտալական լրատվամիջոցներում ակտիվ քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք հունգարացի հայտնի պոռնոաստղ Չիչոլինան (Իլոնա Սթալեր) արժանի է 40 հազար եվրո ամսական թոշակի, թե՝ ոչ:
Նախկինում պոռնոֆիլմերում նկարահանված Չիչոլինան, ով 1980-ականներին եղել է նույնիսկ Իտալիայի պառլամենտի անդամ, հայտնել է, որ ոչ միայն արժանի է բարձր թոշակի, այլ նաև տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք պետք է ունենա:
Ինչպես նշում է NEWSru Israyel-ը, ի թիվս այլ հայտարարությունների, պոռնոաստղը նաև հայտնի է նրանով, որ լինելով Իտալիայի պառլամենտի անդամ, 1991 թ. Իրաքի այն ժամանակվա նախագահ Սադամ Հուսեյնին առաջարկել էր «սեքս՝ խաղաղության դիմաց»` նպատակ ունենալով կանխել Իրաքի և ԱՄՆ-ի ռազմական բախումը:








































