Բրիտանական Canongate պարբերականը հինգշաբթի օրը վաճառքի կհանի Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ինքնակենսագրությունը, չնայած այն հանգամանքին, որ Ասանժն իր կենսագրության հիման վրա ստեղծված գրքի հրատարակմանը բացասաբար է վերաբերվել՝ այն անվանելով չափից դուրս անկեղծ և նույնիսկ՝ «իսկական մարմնավաճառություն»:
Ասանժը, ով Մեծ Բրիտանիայում սպասում է դատարանի կողմից իրեն Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու մասին որոշմանը, 2010 թ. դեկտեմբերին համապատասխան պայմանագիր է ստորագրել Canongate-ի և ամերիկյան Knopf հրատարակչության հետ:
Ինքնակենսագրականի հրատարակման իրավունքը ստանալու համար այս երկու ընկերություններն Ասանժին 1.5 միլիոն դոլար են վճարել, ինչը սկանդալային կայքի հեղինակը ծախսել է փաստաբաններ վարձելու համար:








































