ԱՄՆ Վիջինիա նահանգի բնակիչ Ուիլյամ Յոկին դատի է տվել ամերիկյան Starbucks ընկերությանն այն բանի համար, որ իր երեխան այս ընկերության զուգարանում հայտնաբերել է անվտանգության տեսախցիկներ:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին՝ Վաշինգթոնում: Երբ Յոկին իր դստեր հետ զբոսնելիս է եղել, երեխան ցանկացել է հոգալ բնական կարիքները, և նրանք մտել են Starbucks, որտեղի զուգարանում էլ երեխան հայտնաբերել է տեսախցիկը, ինչը փաստաբանի խոսքերով՝ այդ պահին գործել է:
Ինչպես հայտնում է Reuters-ը, երեխան շատ հուզվել է, իսկ նրա հայրը խիստ զայրացել և որոշել է դատի տալ ընկերությանը:









































