Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Թեյմուր Աբդուլաևը։
Վերջինիս խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանի զորամասում։ 18-ամյա Ռասուլ Իսլամօղլու Յուսիֆովը զոհվել է անզգուշաբար արձակված կրակոցից։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա ապրիլին։
Հիշեցնենք, որ ըստ «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի անցկացրած դիտարկման՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին (մինչև սեպտեմբերի 18) ադրբեջանական բանակում ու ներքին զորքերում գրանցվել է 68 զոհ և 70 վիրավոր։








































