Անկախության տոնը ինձ համար Սովետական Հայաստանի բոլոր արժեքների կորուստն էր ՝ արդյունաբերություն, շինարարություն, անվճար կրթություն, անվճար առողջապահություն: Իսկ այսօր ունենք գործազրկություն, աղքատություն, և այդ բոլորը մղում է արտագաղթի, ու ամբողջ երկիրը դատարկվում է:
Անդրադառնալով Հայաստանի անկախության 20-ամյակին՝ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:
«Սա է անկախության օրվա գնահատականը: Իսկ այս ամենի համար հիմք հանդիսացան 90-ական թվականները և դրանց հետագա շարունակությունը»,- ավելացրեց Ռուբեն Թովմասյանը:









































