Հայ ժողովրդին շնորհավորելով Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ` դերասան Աշոտ Ադամյանը մեզ բոլորիս մաղթեց «իրական անկախություն», որը պետք է խարսխված լինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության բարձրագույն արժեքի գիտակցության վրա:
«Միայն այդպես մեր երկիրը կարող է դառնալ այն օրրանը, ուր կձգտեն աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր բեկորները»,- ասաց դերասանը:
Նրա խոսքով` որքան ավելի փոքր է երկրի տարածքը, այնքան ավելի կարևոր է խնամքով վերաբերվել նրա յուրաքանչյուր մասնիկին, քանի որ մեր ամենափոքրիկ քարը լեռ է, ծառն` անտառ, մարդը` ժողովուրդ:










































