Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի՞, թե՞ հայ ժողովուրդն է սահմանադիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նոր սահմանադրության նախագիծ «մշակել եւ մինչեւ 2026թ. դեկտեմբերի 30-ը» հաստատել։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշ անդամների այդ առթիվ դիտարկումներից հասկացվում է, որ մտահոգ են «իրենք շարունակելու» են մնալ կարգավիճակում, թե՞ Նիկոլ Փաշինյանը կձեւավորի նոր Հայեցակարգի մշակման զուտ պրոֆեսիոնալ աշխատանքին խումբ։

Սրանք, իհարկե, բացառապես տեխնիկական հարցեր են: Սկզբունքային է, որ սահմանադրության առաջին երեք հոդվածներն անփոփոխելի են, իսկ սահմամադրագետ Վարդան Պողոսյանի, միանշանակ պնդում է, որ 2021թ. Սահմանադրական դատարարանն անփոփոխելի է ճանաչել նաեւ նախաբանը: 1995-ից ի վեր փաստացի երկու նոր սահմանադրություն է ընդունվել, բայց ֆորմալ առումով դրանք փոփոխություններ են:

Այսօր կառավարությունը նախաձեռնում է նոր սահմանադրության ընդունում, եւ առաջին արձագանքները, բնականաբար, սեւեռված են նախաբանին, որտեղ ասված է «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները,»: Այդ Հռչակագիրը զուտ իրավական առումով ինչի՞ մասին է: Այն հռչակում է «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը,»:

ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու որոշում, ինչպես պահանջվեր 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքը, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունել է 1991թ. մարտի 1-ին: Հանրաքվեի օրը նշանակվել է սեպտեմբերի 21-ը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանում՝ ընդգրկմամբ: 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին ԼՂՀ բնակչությունը չի մասնակցել: Հայաստանի քաղաքացին է «այո» ասել հանրաքվեի դրված՝ «Համաձայն եք, որ Հայաստանը լինի ԽՍՀՄ կազմից դուրս անկախ պետություն» հարցին:

Սա ոչ միայն պատմական փաստ է, այլեւ՝ իրավական ակտ. ԽՍՀՄ կազմից դուրս Հայաստանը անկախ պետություն է հռչակվել արդեն առանց Լեռնային Ղարաբաղի, ուստի ԼՂՀ-ն 1995թ. սահմանադրական հանրաքվեին չի մասնակցել, որով էլ Հայաստանի եւ նրա միջեւ իրավական առնչակցությունը խզվել է: Այսինքն, ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորման մասին 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը գործել է միայն 1990-95 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Գերագույն խորհրդում ուներ պատվիրակված ներկայացուցչություն:

Ոչ ոքի կողմից «կարծես», նկատված չէ, որ անկախության Հռչակագիրն ընդունվել է Հայաստանի, իսկ սահմանադրությունը՝ հայ ժողովրդի անունից: Տրամաբանական է, որ այդ հակասությունը պետք է հաղթահարվի, բայց միայն այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը իրավական հիմնավորված որոշում ընդունի, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է միայն նրա ժողովրդին, ինչպես ամրագրված է սահմանադրության անփոփոխելի ճանաչված երկրորդ հոդվածով: Այսինքն, մեկնաբանի, որ «հայ ժողովուրդ» եւ «Հայաստանի ժողովուրդ» հասկացությունները նույնական չեն: Այդ դեպքում, գուցե, դժվար չի լինի սահմանադրության նախաբանում ամգրագրել, որ այն ընդունում է Հայաստանի ժողովուրդը: Եթե լուծվում է Հայաստանի սահմանադիր սուբյեկտի ինքնության խնդիրը, ապա մյուս, այդ թվում եւ արտաքին ընկալմամբ տարընթերցման տեղիք տվող հարցերը, բնականաբար, դադարում են ակտուալ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում