«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, շնորհավորելով «հայ ժողովրիդին այս լուսավոր տոնի»` Հայաստանի 20-ամյակի կապակցությամբ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը մասնավորապես մաղթեց. «Ցանկանում եմ` նորանոր հաջողությունների հասնենք միասին, և մեր հասարակության մեջ իշխեն այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են աշխատանքը, ազնվությունը, նվիրվածությունը հայրենիքին, հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ»:
Երգչուհին բոլորին մաղթեց անձնական երջանկություն, հաջողություններ կյանքի տարբեր ասպարեզներում։








































