Այսօր Երևանում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել: Քայլերթի մասնակիցներից ոմանց, այդ թվում՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, ահազանգելով այս փաստի վեևաբերյալ, դատապարտում է ոստիկանության գործողությունները և ՀՀ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից պահանջում անհապաղ ազատ արձակել բողոքի խաղաղ քայլերթի մասնակիցներին:








































