Thursday, 19 09 2024
Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան
Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ը
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր
Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ
17:30
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ընդգծվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունը։

Ինչպես տեղեկանում է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ԵՄ-ն և Հայաստանն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը։

Կողմերն անդրադարձել են ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ շրջանակներում 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին՝ ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը աշխատատեղերի քանակի ավելացման և տնտեսական աճի համար: Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:

ԵՄ-ն ողջունել է դատական համակարգի անկախության բարելավման և հակակոռուպցիոն և անձեռնմխելիության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը՝ միաժամանակ ընդգծելով բարեփոխումների շարունակականության, դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը:

ԵՄ-ն ընդգծել է ցանկացած հիմքով խտրականության վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ ԵՄ-ն և Հայաստանը ընդգծել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը բոլոր ոլորտներում: ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո բռնի տեղահանված հայ բնակչության ներառմանը, ինչպես նաև բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում ԵՄ աջակցությանը։

Գործընկերության կոմիտեն նաև վերանայել է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և աղետների ռիսկերի կառավարման առաջընթացը։ ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են փոխկապակցվածության խթանման, էներգետիկ անվտանգության հզորացման և Հայաստանում էներգետիկ փոխակերպմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի և «Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությանը նպաստելու միջոցով: Հայկական կողմը ընդգծել է տարածաշրջանային փոխկապակցվածության այլ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։ Ողջունելով Հայաստանի ջանքերը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ԵՄ-ն միաժամանակ խրախուսել է Հայաստանին ջանքեր գործադրել՝ մեծացնելու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, հասնելու կլիմայի չեզոքությանը և բարելավելու ջրային ռեսուրսների կառավարումը։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ:

ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին առաջնահերթություն տալ տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրերին՝ համաձայն նոր Գործընկերության օրակարգի առաջնահերթությունների և «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ շարունակվող քննարկումների:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և օդային անվտանգության, հաղորդուղիների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղներին արտակարգ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակներում հնարավորություն է ընձեռվել վերանայելու համագործակցությունը մաքսային և տնտեսական զարգացման ոլորտում։ Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ կանխելու ԵՄ համապատասխան պատժամիջոցների շրջանցումը։ Քննարկումն ամփոփել է նաև զբաղվածության և սոցիալական քաղաքականության զարգացումները: Կողմերը ողջունել են սպորտի, մշակույթի, կրթության և գիտահետազոտական ոլորտներում փոխանակումների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Գործընկերներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ բարձր գնահատելով նրա դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: ԵՄ-ն ողջունել է սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցերում իրենց երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև Խաղաղության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանի ընթացիկ հայցը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում