ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը համաձայնել են, հակակառավարական ցույցերը դաժանությամբ ճնշելու համար, մեծացնել ճնշումները Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Էրդողանն ու Օբաման հանդիպել են Նյու Յորքում, ուր սկսվում է Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը: Երկու երկրների ղեկավարները համաձայնել են մշակել հետագա գործողությունների ծրագիր, որը ենթադրում է նաև պատժամիջոցների կիրառում, քաղաքական ճնշումների մեծացում և այլ միջոցների կիրառում: Այս մասին լրագրողներին ասել է Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչ Բեն Ռոդեսը:









































