Քսանամյա Հայաստանի ամենամեծ կորուստն ինձ համար մեր ազատամարտիկների կորուստն է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով անկախ Հայաստանի մարդկային ամենամեծ կորուստներին, ասաց քանդակագործ Արա Շիրազը:
«Անուններ չեմ ցանկանում տալ, որովհետև ցանկացած զոհ, մանավանդ պատերազմի ժամանակ, ինքնըստինքյան, մեծագույն կորուստ է:
Մեր ժողովրդի համար, ինչ խոսք, դա ցավալի կորուստ է»,- ասաց քանդակագործը` ընդգծելով, որ միայն նրանց մահն է իր համար անդառնալի կորուստ համարվում: