Աֆրիկյան Միությունը պաշտոնապես ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդին` որպես այդ երկրի միակ օրինական իշխանություն: Ինչպես հայտնում է BBC-ն, համապատասխան հայտարարությունը տարածել է Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ձևավորվել է այս տարվա փետրվարին: Այն արդեն ճանաչվել է մոտ 60 երկրների և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից:
Միաժամանակ` Լիբիայում մարտերը շարունակվում են: Նախօրեին ապստամբներին հաջողվել էր գրավել երկրի կենտրոնական մասում գտնվող Սաբհա քաղաքը, սակայն Սիրթ և Բանի Վալիդ քաղաքները մնում են քադաֆիականների հսկողության տակ:









































