Գիտնականների հաշվարկներով՝ Երկիր մոլորակի մայրցամաքները 250 միլիոն տարի հետո կմիանան իրար: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նոր հսկա մայրցամաքը, որը կկազմավորվի այդ միաձուլման հետևանքով, չի ներառի Հարավային Ամերիկան և Անտարկտիդան:
Ըստ երկրաբանների՝ Աֆրիկան արդեն իսկ սկսել է իր դանդաղ շարժումը դեպի հյուսիս և կմիանա Եվրոպային, իսկ Ավստրալիան մոտենում է Ասիային: ԱՄՆ Առլինգթոնի համալսարանի գիտնականները նշում են, որ հնարավոր է նաև այլ տարբերակ, համաձայն որի՝ Հյուսիսային Ամերիկան կմոտենա Աֆրիկային և Եվրոպային:
Իսկ ահա ճապոնացի գիտնականները նշում են, որ Հարավային Ամերիկան և Անտարկտիդան նույնպես կշարժվեն, սակայն նրանք ավելի կհեռանան այլ մայրցամաքներից, և արդյունքում Անտարկտիդան կմնա հարավային բևեռում իսկ հարավային Ամերիկան կմնա հարավում:






































