Սեպտեմբերի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում իր ուրույն ավանդն ունի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով այս բոլոր տարիների ընթացքում եղել է մեր ժողովրդի կողքին և ըստ ամենայնի աջակցել նրան:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:









































