Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում, Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից, մայիսի 26-ի ժամը 15:30-ի դրությամբ, տարհանվել է 190 մարդ, փրկարարները փրկել են 73 մարդու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի:
ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել:
Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված և խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր և ապատեղեկատվություն տարածելուց»,- գրել է Սարգսյանը:











































