Հայ մշակույթի մեկենաս, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` նախագահական նստավայրում պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով` տասնյակ տարիներ շարունակ սփյուռքի զանազան գաղթօջախներում հանուն հայ երգ-երաժշտության, մշակույթի և ԱԲԳ-ի պահպանման ու տարածման սուրբ գործում կատարած աշխատանքի համար:
Արվեստների մեկենաս Հարութ Խաչատուրյանի մտահղացումն է Գոհար-ը. 1997-ից ի վեր նա շարունակում է նյութապես ու բարոյապես հովանավորել Գոհար-ի ամբողջ գործունեությունն` ի հիշատակ իր հոր` Արամ Խաչատուրյանի և ի հարգանս իր մոր` Գոհար Խաչատուրյանի:
ԳՈՀԱՐ-ը առաջնորդվում է հայկական ԱԲԳ-ով ու սատար է կանգնում հայ ուսուցչին` հպարտությամբ ծածանելով Կիլիկիո Թագավորության դրոշը:










































