Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

«Ազատ Դեմոկրատներ»-ի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք ամրագրեցինք ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու մեր բնական ու անօտարելի իրավունքը:

Հռչակեցինք, որ ցանկանում ենք և պատրաստ ենք ունենալ ինքնիշխան պետություն, որը խարսխված է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա: Անկախության առաջին տարիների դժվարին պայմաններում արձանագրեցինք մեր ամենամեծ ձեռքբերումները` Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու պետական հաստատությունների ձևավորումը, ամրագրեցինք ազատ ազգերի ընտանիքի լիիրավ և պատասխանատու անդամ լինելու մեր իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունն անցավ բազմաթիվ փորձությունների միջով` ձեռքբերումների հետ մեկտեղ ունենալով նաև անդառնալի կորուստներ: Անցած քսան տարիներն ապացուցեցին` անկախության հռչակման հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից իշխանությունների հեռացումը և կառավարման ավտորիտար համակարգ ձևավորելու նկրտումները լուրջ սպառնալիք հանդիսացան Հայաստանի պետականության համար: Ամենամեծ ձախողումը ժամանակի և չիրացված հնարավորությունների կորուստն է, ժողովրդավարական և ազատական արժեքների վարկաբեկումը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ` վերահաստատում ենք մեր հավատարմությունը Անկախության գաղափարին և Անկախության հռչակագրի հիմնարար արժեքներին, Հայաստանի Հանրապետությունն իրապես անկախ, ժողովրդավարական պետություն դարձնելու մեր համոզմունքին և պարտավորությանը: Մարդու հիմնարար իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումն են այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իրավահավասար պետության կարգավիճակ ունենալ վերափոխվող աշխարհում, դառնալ զարգացած երկիր, որում ՀՀ քաղաքացին կապրի բարեկեցիկ և երջանիկ կյանքով:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում