Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասամբ հիմնավորված է համարել «Յուկոս» նավթային ընկերության բաժնետերերի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Ռուսաստանի կառավարության: Հիշեցնենք, որ «Յուկոսի» ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ձերբակալելուց հետո Ռուսաստանի կառավարությունը սկսեց այդ ընկերության սնանկացման գործընթացը:
Ստրասբուրգի դատարանը նշել է, որ ռուսաստանյան իշխանությունները գործել են անարդարացի «Յուկոսին» հարկային օրենսդրության խախտման համար պատիժ սահմանելու, ինչպես նաև նրա փաստաբաններին ընկերության շահերը պաշտպանելու ժամանակ չտրամադրելու համար: Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ Ռուսատսանի իշխանությունները չեն օգտագործել դատական համակարգը ընկերությունը դիտավորյալ սնանկացնելու համար:
Դատարանը հետաձգել է Խոդորկովսկու և այլ բաժնետերերի կողմից ներկայացված փոխհատուցման հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում են Ռուսատսանի կառավարությունից գանձել 98 մլրդ դոլար:










































