Այսօր Facebook-ում ստեղծվել է ցանցային միջոցառում «Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի և դրոշների դեմ» կարգախոսով, որտեղ ասվում է.
«Ովքեր համարում են, որ մեր Անկախության տոնի ռազմական շքերթում օտար երկրների դրոշներն ու զորքերը անելիք չունեն, հրավիրվում ենք մասնակցելու բողոքի քայլերթին: Երթուղին առայժմ քննարկվում է, բայց մեկնարկային կետն ու ժամը հստակ է` սեպտեմբերի 21, ժամը 09:00, Սարյանի պուրակ: Եթե մասնակցելու եք` արտահայտվեք, բոլոր առաջարկները (հագուստ, պաստառ, երթուղի և այլն) խրախուսելի են»։
Հիշեցնենք, որ վաղվա զորահանդեսին մասնակցելու են ռուս սահմանապահները` ռուսական դրոշով:







































