Իրանի նախագահի թիմակիցներին պատկանող Dolatema լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի պետական հեռուստաընկերությունը նախագահ Ահմադինեժադին զրկել է նախօրոք հայտարարված ուղիղ եթերից:
Կայքի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Ահմադինեժադը, նախքան Նյու Յորք մեկնելը, ուղիղ եթերով հաղորդակցվելու է երկրի ժողովրդի հետ, բայց վերջին ժամերին պետական հեռուստաընկերությունը, առանց բացատրության, չեղյալ է հայտարարել նախագահի ուղիղ եթերը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ, երբ Ահմադինեժադը աշխատանքային այցով գտնվում էր Արդաբիլ քաղաքում, Իրանի պետական հեռուստաընկերությունը, ընդունված կարգին հակառակ, նախագահի ելույթը ուղիղ եթերով չի հեռարձակել:











































