Կիրակի օրը ասիական մայրցամաքի որոշ շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Տիբեթում երկրաշարժի հետևանքով զոհվել է 70 մարդ: Հնդկաստանի հյուսիսում, Նեպալում և Չինաստանում նույնպես գրանցվել են բազմաթիվ զոհեր: Այս շրջաններում շատ մարդիկ մնացել են առանց տանիքի:
Հնդկաստանում փլատակների մաքրման և ճանապարհների վերականգման աշխատանքներին մասնակցում է 5 հազար զինվորական: Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.9 մագնիտուդ: