Ուկրաինայի կրթության նախարարությունը հաստատել է նախնական դասարանների համար նախատեսված նոր առարկա` հայոց լեզու: Նոր առարկան կարող է դասավանդվել Ուկրաինայի հանրակրթական դպրոցներում: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, հղում անելով Ուկրաինայի կրթության նախարարության կայքին, թիվ 1050 հրամանագրով հաստատվել է «ուկրաիներենի (ռուսերենի) դասավադմամբ ուկրաինական հանրակրթական դպրոցներում 1-4 դասարաններում հայերենի դասավանդման ծրագիրը»:
Ըստ նախարարության կայքի հրապարակման` հայոց լեզուն դասավանդվելու է որպես առանձին առարկա: Կայքը հիշեցնում է, որ հայկական համայնքն ամենահներից է Ուկրաինայում, որի ձևավորման սկիզբը թվագրվում է 10-11-րդ դարերով: Վերջերս հայերենը մտել է «Ուկրաինայում լեզուների մասին» բազային օրենքի մեջ: