ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի նախկին ծառայող, ազգությամբ հայ Թոմաս Մանուկը հայտարարել է, որ Իրաքի շինարարական ընկերություններից մեկից կաշառք է վերցրել ԱՄՆ կառավարությանը ինժեներական կորպուսի անունից բնութագրեր ներկայացնելու դիմաց: Այս մասին հայտնում է upi.com-ը:
Թոմաս Արամ Մանուկը, 2010թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաղդադում մանկապարտեզ կառուցող կազմակերպությունից ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին ասվում է դատական փաստաթղթերում:
Թոմաս Մանուկը հայտնել է նաև, որ օգտագործել է իր կապերը և փորձել է Հայաստան ֆինանսական փոխանցումներ իրականացնելու միջոցով թաքցնել գումարները ԱՄՆ կառավարությունից:
Դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին: Մանուկին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:









































