Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ռուսաստանը վերջնականապես զիջելու՞ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին օկուպացված տարածքները

Ըստ էության, հայ-ադրբեջանական կարգավորման իրավական հիմքն Ալմաթիի Հռչակագիրն ընդունելու մասին «պայմանավորվածությունը» պետք է առաջինը Մոսկվան ողջուներ եւ աջակցության պատրաստակամություն հայտներ: Ի վերջո, խոսքը խորհրդային ժառանգության հարգման մասին է, իսկ ՌԴ-ն պաշտոնապես ԽՍՀՄ իրավահաջորդություն է ստանձնել: Մոսկվայի չափազանց նյարդային, ռուսաստանյան մի ամբողջ շարք քաղաքագետների հիստերիկ արձագանքից դատելով, Կրեմլում, մեղմ ասած, ոգեւորված չեն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հասնել «կայուն եւ տեւական խաղաղության»:

Տավուշ-Ղազախ հատվածում Ալմաթիի Հռչակագրի հիմքով սահմազատում իրականացնելու «համաձայնությամբ» Իլհամ Ալիեւը ծանրագույն պատասխանատվություն է դնում Մոսկվայի վրա, որ հետխորհրդային տարածքի երեք երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում կոպտորեն խախտում է Ալմաթիի Հռչակագրի բոլոր կետերը: Եթե Ալիեւը մնա նույն գծի մեջ, ինչում ապրիլի 4-ին հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, ապա փաստացի կընդունի, որ ներկայիս Ադրբեջանը ոչ թե ԱԴՀ, այլ Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է:

Ծագում է չափազանց դելիկատ խնդիր. 1920թ. մայիս-օգոտոս ամիսներին բոլշեւիկյան Ռուսաստանը խորհրդայնացված Ադրբեջանի անունից պատերազմ է հայտարարել Հայաստանի անկախ հանրապետությանը: Սա արդեն ենթադրություն կամ վարկած չէ. այդ պատերազմի հետեւանքները փաստաթղթավորված են զինադադարի մասին հայ-ռուսական համաձայնագրով, որ օգոստոսի 10-ին կողմերն ստորագրել են Թիֆլիսում: Ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը ճանաչվել են «ժամանակավորապես օկուպացված տարածքներ, որոնց կարգավիճակը պետք է սահմանվեր խաղաղության պայմանագրով»:

Առկա փաստացի իրավիճակում, ինչ խոսք, դա գործնական նշանակություն չունի, բայց Բաքվի կողմից Ադր.ԽՍՀ իրավահաջորդության փաստացի ընդունումից ուղղակիորեն հետեւում է, որ Նախիջեւանը, Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրի մի հատվածն Ադրբեջանին է հանձնվել կամ փոխանցվել բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից, որ Հայաստանի անկախ հանրապետության հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրել, այդ տարածքների կարգավիճակը համաձայնեցրել է Թուրքիայի հետ:

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումն, ըստ երեւույթին, իրականացվել է, որպեսզի հայ-ռուսական երկխոսությունից այդ թեման բացառվի: Սյունիքի կամ նրա մի հատվածի օկուպացիայի սպառնալիքով լռեցնել Հայաստանի գործող իշխանությանը՝ դեռեւս չի նշանակում, թե խնդիրն առմիշտ փակված է կամ կարելի է փակել: Նոր իրավիճակում ծագելու է Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա իրավապայմանագրային կարգավորման հարց: Ինչպե՞ս է Ռուսաստանը դրսեւորվելու: Որպես ԽՍՀՄ իրավահաջո՞րդ:

Երկու oրից Իլհամ Ալիեւը կլինի Մոսկվայում: Ռուսաստանը վերջնականապես զիջելու՞ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոսոոս ամիսներին օկուպացված տարածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում