Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ ապստամբները գրավել են Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի հսկողության տակ գտնվող Սաբհա քաղաքը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նա նաև հերքել է Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմի տարածած այն հայտարարությունը, թե քադաֆիականները Բանի Վալիդում գերի են վերցրել 17 օտարերկրյա վարձկանների, որոնց թվում կան ֆրանսիացիներ և անգլիացիներ:
Ինչ վերաբերում է Բանի Վալիդում և Սիրթում ընթացող մարտերին, անցումային խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ Բանի Վալիդի պաշտպանությունը գլխավորում է Սեյֆ ալ-Իսլամը` Մուամար Քադաֆիի որդին: Որոշ տեղեկությունների համաձայն` հնարավոր է, որ այս քաղաքում են նաև Քադաֆիի ևս 2 որդիները` Սաադին և Մութթասիմը:
Նախօրեին ստացված տեղեկությունների համաձայն` Սիրթի օդանավակայանը և ռազմաբազան անցել են Ազգային անցումային խորհրդի ուժերի հսկողության տակ. մարտերը շարունակվում են:









































