Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով սկսելու է Կիպրոսում բնական գազի արդյունահանման աշխատանքները: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք կսկսենք աշխատանքները շատ շուտով, հնարավոր է` արդեն այս շաբաթ»,- ասել է Էրդողանը: Այս հայտարարությունը հաջորդել է Կիպրոսի կողմից արված համանման հայտարարությանը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ առանց իր մասնակցության թույլ չի տա Կիպրոսին և Իսրայելին տնօրինել Միջերկրական ծովի արևելյան հատվածի բնական ռեսուրսները:






































