Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Վերջինս նշել է, որ բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելուց, Մամեդյարովը պլանավորել է անցկացնել մի շարք երկկողմանի հանդիպումներ։ Ակնկալվում է, որ Նյու Յորք են ժամանելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա), որոնց հետ էլ հանդիպելու է Մամեդյարովը։








































