Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իսկ ե՞րբ է Ալիեւը կանգնելու եվրոպական տրիբունալի առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև այս տարվա վերջ, գերմանական Դոյչե Վելլեի հետ հարցազրույցում հայտարարել է  Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը: Իսկ Եվրամիությունը ե՞րբ կստեղծի տրիբունալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի համար, որն իր գործողություններով Պուտինին զիջում է թերեւս միայն նրանով, որ իր ռազմատենչ ագրեսիան գործադրել է ոչ թե Ուկրաինայի, այլ Արցախի ժողովրդի, նաեւ Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, ընդ որում շարունակելով առավելապաշտ քաղաքական սպառնալիքներն ու շանտաժը:

Ի դեպ խորհրդանշական է, որ եվրահանձնակատար Ռեյնդերսը Պուտինի դեմ տրիբունալի մասին խոսել է այն օրը, երբ Բրյուսելում Հայաստանի ու ԵՄ միջեւ ստորագրվել է Եվրաջասթ համաձայնագիրը: Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, Բելգիայի արդարադատության եւ հյուսիսային ծովերի նախարարը, ինչպես նաեւ հենց եվրահանձնակատար Ռեյնդերսը: Ընդհանրապեսմ հետաքրքիր կլիներ իմանալ եվրահանձնակատարի գնահատականը այն ամենի հանդեպ, որ իրականացրել է Իլհամ Ալիեւը,, ընդ որում սկսած ոչ թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից, այլ դեռեւս 2012 թվականի սեպտեմբերից, երբ Եվրամիության անդամ Հունգարիայից «գնեց» կացնահար ոճրագործ, ցմահ դատապարտված՝ առանց արտահանձնման իրավունքի Ռամիլ Սաֆարովին եւ Ադրբեջանում նրան հռչակեց ազգի հերոս, ենթարկելով մեծ պատիվների:

Այդ գործողությամբ Ալիեւը ըստ էության «թեստավորում» էր նաեւ միջազգային հանրությանը, այդ թվում մարդասիրական, իրավական, ժողովրդավարական արժեքների եւ ազատության դրոշակակիր Եվրամիության վերաբերմունքն ու արձագանքը: Իսկ արձագանքն ու վերաբերմունքը՝ զրո: Դա անպատժելիության կանաչ լույսն էր Ալիեւի համար, որը եւ նրան տվեց ագրեսիվության հետագա աճի բաց ճանապարհ, հասցնելովայն ներկայիս կետին, երբ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման, երբ Հայաստանի տարածքները օկուպացված են, իսկ Բաքուն շշարունակում  էխոսել շանտաժի լեզվով՝ նոր օկուպացիայի առիթ փնտրելով: Իսկ այդ ընթացքում, Եվրամիությունը ոչ միայն որեւէ արժեհամակարգային արձագանք չի տվել Բաքվի գործողություններին, այլ ըստ էության նաեւ նրան հռչակել է կարեւոր էներգետիկ գործընկեր եւ կնքել հնգամյա պայմանագիր՝ էներգակիրների արտահանումը ավելացնելու նպատակով:

Սրանք էական հանգամանքներ են, որոնք ըստ էության նաեւ քննության են ենթարկում այն հանձնառությունները, որոնց մասին Եվրամիությունը հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու առնչությամբ: Հայաստանի հանրության համար եվրոպական արժեհամակարգային ձգտումները քաղաքակրթական ընտրություն են, եւ ավելին՝ այդ արժեքները հայ ժողովրդի պատմության հետագծում առնվազն տարբեր փուլերում արտահայտվել են դեռեւս դարեր առաջ, թեեւ մշտապես ենթարկվել են այն ռազմա-քաղաքական փորձություններին, որոնց առաջ կանգնել է Հայաստանը իր թե անկախ պետականության, թե անկախության կորստի շրջափուլերում: Այդ իմաստով, Հայաստանի հանրությունը Եվրամիության հետ գործընկերությունը կարեւոր է համարում ոչ թե ժողովրդավարություն սովորելու, ոչ թե արժեքներ սովորելու, այլ իր կրած եւ տարբեր պատմա-քաղաքական իրողությունների թիրախում հայտնված արժեքների ամուր եւ հուսալի պաշտպանության հարցում հուսալի եւ ամուր, սկզբունքային դաշնակից, գործընկեր ունենալու նպատակով: Սա, որ Հայաստանի դիտանկյունից քննության է ենթարկվում Ալիեւի իշխանության հանդեպ Եվրամիության քաղաքականության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում