Friday, 12 06 2026
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան

Մեծի Տանն կաթողիկոսը Հայաստանում է

Սեպտեմբերի 18-ի երեկոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:

Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վեհարանից առաջնորդվեցին Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Արամ Ա Կաթողիկոսին և ուղեկից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամներին.«Գեղեցիկ է Ձեր այցելության առիթը. եկել եք մասնակցություն բերելու Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի հանդիսություններին: Այս առիթով մենք ձեզ հետ միասին պիտի մասնակցություն բերենք ծրագրված միջոցառումներին և մեր խոսքն ու պատգամը փոխանցենք հավատավոր մեր զավակներին` գոտեպնդելով նրանց իրենց առ հայրենին սիրո մեջ և հորդորելով նրանց, որ շարունակեն նույն նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերել ի շինություն, ի պայծառություն և ի բարօրություն մեր ժողովրդի»: Անդրադառնալով Հայրենիքի անկախությանը` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Մեր Եկեղեցին դարերի մեջ միշտ էլ սնուցել է ազատության ոգին ու գաղափարը մեր զավակներին, վառ է պահել նրանց հոգիներում հայոց պետականության ձգտումը, և փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր այն իրականություն է դարձել և, որ մեր Եկեղեցին կանգնած է այս ձեռքբերումների ակունքներում: Այսօր մենք ձեզ հետ միասին մեր ներկայությամբ վկայություն ենք բերելու, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակելու է իր զորակցությունն իր հայրենի պետությանը իր բարի իրագործումներում հայրենի մեր ժողովրդի համար, ինչպես և աշխարհասփյուռ մեր զավակների համար օրհնյալ, աստվածահաճո, բարօր կյանքի կերտման աշխատանքներում»:

Խոսքի վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը քաջառողջ պահի Արամ Ա Հայրապետին և բեղմնավոր դարձնի նրա բոլոր ջանքերն ի պայծառություն և ի շինություն ազգային մեր կյանքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցի և հանդիպման առիթով իր զգացումներն արտահայտեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Ամեն անգամ, որ գտնվում եմ հայրենի հողի վրա, Սուրբ Էջմիածնի խորհուրդի մեջ, ոչ միայն հայոց պատմությունն եմ ապրում, այլ նաև իմ քրիստոնեական հավատքի մեջ, ազգային ապրումներիս մեջ վերանորոգվում եմ: Այսպես պիտի լինի յուրաքանչյուր հայ, մանավանդ Հայ Եկեղեցու հոգևոր ծառայությանը նվիրված հոգևորականը», – նշեց Արամ Ա կաթողիկոսը: Անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայ Եկեղեցին իր գործուն և հանձնառու մասնակցությունն է բերել Հայաստանի անկախության կերտման, Հայաստանի անկախության ամրապնդման ու հայ ժողովրդի բարօրության համար: «Մենք երբեք կրավորական, հետևողի վիճակի մեջ չենք եղել, մեր կյանքի լուսանցքի մեջ չենք եղել, այլ մեր ժողովրդի ու մեր Հայրենիքի կյանքի մայր էջի վրա մեր Եկեղեցին մնաց, գործեց ու ծառայեց: Մեր Եկեղեցին ծառայեց բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, խոր հավատքով և ամբողջական հանձնառությամբ: Ահավասիկ այսօր մենք պիտի վերանորոգենք այս առիթով Հայաստանի` մեր բոլորի Հայրենիքի հզորացման, մեր Եկեղեցու պայծառացման գործում մասնակցությունը»:

Արամ Ա Հայրապետը մաղթեց, որ Աստված շեն պահի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` հաջողություն պարգևելով բոլոր եկեղեցաշեն ծրագրերին, և ավելի պայծառացնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Բարիգալստյան արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում