Friday, 19 06 2026
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ

Եվրոպան պատրաստվում է պատերազմի. Հայաստանի հարցերն ու պատասխանները

Եվրոպան մտել է նախապատերազմական փուլ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ասելով, որ եվրոպական երիտասարդությունը պետք է պատրաստ լինի դրան, հասկանալով, որ պատըերազմն այլեւս բոլորովին անցյալի թեմա չէ: Լեհաստանի նախագահի այդ հայտարարությունները «զուգադիպել» են Եվրոպայի սովորական սպառազինությունների մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ Լեհաստանի որոշմման հետ: Օրեր առաջ այդ համաձայնագրրի կասեցման մասին որոշում էր կայացրել Մոլդովայի խորհրդարանը: Պետք չէ բացառել, որ լինելու են նաեւ այլ պետություններ, որոնք կամ կկասեցնեն այդ պայմանագրին իրենց մասնակցությունը, կամ դուրս կգան դրանից:

Ընդ որում, Տուսկն իհարկե միակը չէ, որ խոսում է Եվրոպան պատերազմի պատրաստելու մասին: Դրա մասին խոսել են ընդհուպ Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահները: Ընդ որում, Եվրոպան փաստացի այժմ էլ պատերազմի մեջ է, ուկրաինական պատերազմի մաս, եւ, երբ խոսվում է Եվրոպան պատերազմի պատրաստելու մասին, սա ուղիղ նշանակում է, որ պետք է պատրաստվել պատերազմական գործողությունների՝ եվրոպական մյուս երկրների տարածք տեղափոխելու մասին:

Այլ կերպ ասած, Եվրոպան պատրաստվում է ուղիղ պատերազմի ռեժիմի: Այս ամենն առաջացնում է էական հարցեր, որոնք առանցքային են Հայաստանում քննարկման համար, հատկապես այն հարցի համատեքստում, որը վերաբերում է Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերության խորացմանը: Որովհետեւ, ինչպես մեր պատկերացումները ժամանակից հետ են ընկնում միջազգային հարաբերությունների բոլոր հարթությունների եւ ուղղությունների վերաբերյալ, այդպես ել՝ Եվրոպայի հետ հարաբերության կառուցման:

Ըստ էության հենց այդ հանգամանքը գուցե նկատի ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթներ առաջ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի հայտնի բանաձեւին, որտեղ խոսվում էր Հայաստանին անդամության կարգավիճակ տալու «ռեկոմենդացիայի» մասին, հայտարարեց, թե հարցը չի կարող լինել միայն կառավարության տիրույթում, այն պետք է դառնա հանրային լայն քննարկումների առարկա:

Որովհետեւ, մի բան է ինտեգրվել այն Եվրոպայի հետ, որը չի պատերազմում, որտեղ տնտեսական առաջատար է Գերմանիան եւ արձանագրում է տնտեսական նորանոր հաջողություններ, եւ մի այլ բան է Եվրոպան, որտեղ նույն Գերմանիան օրինակ գտնվում է տնտեսական անկման մեջ, որտեղ պետություններում կան լուրջ ներհասարակական բաժանարար գծեր՝ ինչպիսին տեսնում ենք տարբեր երկրներում ֆերմերների շարժումների տեսքով, եւ որը գործնականում պատրաստվում է պատերազմի մեջ մտնելուն:

Սրանք բացարձակապես տարբեր ռեժիմներով եւ հեռանկարներով, տարբեր հոգեբանություններով եվրոպաներ են, ինչը ենթադրում է Հայաստանում իսկապես լայն ու լուրջ քննարկումներ, ճշգրիտ որոշումներ կայացնելու, հարաբերության առավել ստույգ եւ ռացիոնալ լուծումներ մշակելու համար, որովհետեւ ժամանակավրեպ գնահատումների վրա կատարվող հաշվարկներն ու կայացվող որոշումները հարվածելու են նաեւ հենց Հայաստան-Եվրոպա փոխհարաբերության արդյունավետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում