Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ռուս իրավապահները ձերբակալել են երեք մարդու, որոնք մեղադրվում են հայ տաքսիստ Սերգեյ Ավանեսյանի սպանության մեջ: LifeNews.ru կայքը հաղորդում է, որ ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ: Ինչպես ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ, կասկածյալները ազգությամբ ռուսներ են Իվանովսկի և Սմոլենսկի մարզերից: Նրանք ասել են, որ հանցագործությունը կատարել են, քանի որ գումար չեն ունեցել:
40-ամյա Սերգեյ Ավանեսյանի դին հայտնաբերվել էր Մոսկվայի բակերից մեկում՝ աղբամանի մեջ: Նրան սկզբում դանակով մարմնական վնասվածք էին հասցրել, ապա մարմինն այրել աղբամանում: Քիչ հեռու հայտնաբերվել էր նրա մեքենան:









































