Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանություն է գործել։ Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում։
Ծառայողական զենքի օգնությամբ զորամասում ինքնասպանություն է գործել 1993 թվականին ծնված Իհթիյար Ֆիզուլիօղլու Մուրսալիևը։ Վերջինս բանակ էր զորակոչվել Իսմայիլի շրջանային զինկոմիսարիատից։
Բացի այս, Աղդամի (Ակն) շրջանում այսօր հակատանկային ականի վրա պայթել է 1992 թվականին ծնված Մուրադ Դավուդովը, որը տեղում մահացել է։









































