Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ի՞նչ «պիտի ասեն» Արցախի նախկին նախագահները. նոյեմբերի 9-ով ամեն ինչ ասված է

Մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական որոշ, այդ թվում՝ արցախյան, շրջանակներից տեսակետ է հնչում, որ Բաքուն Արցախի «նախկին նախագահներից ցուցմունքներ է կորզում, եւ դրանք կօգտագործվեն Հայաստանի դեմ»: Նախ, պետք է տրամագծորեն հակառակ դիսկուրս ծավալվեր: Այն իմաստով, որ մարդիկ պատանդառված են, գտնվում են ալիեւյան Պետական անվտանգության քննչական մեկուսարանում: Իսկ թե ինչ «բարքեր» են այնտեղ տիրում, վկայում եմ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիություն ներկայացուցիչները, որ ամիսներ, տարիներ շարունակ գտնվել են բանտախցում:

Նման պայմաններում տրված «խոստովանական ցուցմունքի օրինականությունը,, նույնն է, ինչ, ասենք, ԽՍՀՄ ՆԳԺԿ զնդաններում Ստալինի քաղաքական զոհերից կորզված «ինքնախոստովանական մերկացումները,,: Նույնիսկ Խորհրդային Միությունն է Ստալինից հետո դրանք ապօրինի ճանաչել եւ դատապարտյալներին արդարացրել: Նախնական կալանքում գտնվող անձի իրավունքների կոպիտ խախտում է, երբ նրան հարկադրում են հարզացրույց տալ: Եթե անգամ Ադրբեջանի սահմանադրությամբ եւ քրեա-դատավարական օրենսդրությամբ առաջնորդվելու լինենք, ապա անձը լիովին իրավասու է հրաժարվել իր եւ մերձավորների դեմ ցուցմունքներ տալուց:

Բաքուն, իհարկե, փորձելու է այնպես ներկայացնել, իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը «սեփական նախաձեռնությամբ են հարցազրույց տվել»: Այդ դեպքում Ադրբեջանի բանտերում եւ նախնական կալանքի մեկուսարաններում պահվող 238 քաղբանտարկյալների հետ ինչու՞ հարցազրույց չի անցկացվում: Նրանք Ալիեւին, ադրբեջանական եւ միջազգային հանրությանն ասելիք չունե՞ն: Իհարկե, ունեն: Բայց չեն կարող արտահայտվել: Նրանց գործով բոլոր դատական նիստերն անցնում են փակ ռեժիմով:

Բայց այս հարցերին ուշադրություն չի դարձվում: Լրատվամիջոցներից մեկը նույնիսկ վարկածել է, որ Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Մնացականյանի «հարցազրույցի» տեսասփռման ժամկետ է սահմանվել մարտի 27-28-ը, որպեսզի մինչ այդ «Նիկոլ Փաշինյանից նոր զիջումներ ստանան»: Լավ, ի՞նչ «պիտի ասի,, Արայիկ Հարությունյանը, որպեսզի դա Նիկոլ Փաշինյանից «նոր զիջումներ ստանալու հիմք դառնա»: Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը ամեն ինչ ասել է: Ձեւակերպումը, որ «Հայաստանը վերադարձնում է… շրջանը»-եւ որի տակ առկա է նաեւ Հայաստանի վարչապետի ստորագրությունը, գլխավոր հարցը, թե ու՞մ միջեւ էր քառասունչորսօրյա պատերազմը, հանում է:

Այդ փաստաթղթում կար մի կռվան. Աղդամի շրջանի մասին ասված է, որ «վերադարձվում է»՝ չնշելով «վերադարձնողին»: Ստեփանակերտը, ցավոք, այդ հանգամանքը չօգտագործեց՝ լեգիտիմացնելու Պաշտպանության բանակի՝ որպես արցախյան զորամիավորման կարգավիճակը, իսկ անցյալ սեպտեմբերի 20-ին խնդիրը վերջնականապես փակվեց, երբ արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղից «դուրս են բերվում Հայաստանի ԶՈՒ մնացորդներ»: Ավելի ի՞նչ պիտի ասի Արայիկ Հարությունյանը կամ Լեւոն Մնացականյանը, ով ՊԲ հրամանատարի պաշտոնը թողել է քառասունչորսօրյա պատերազմից երկու տարի առաջ:

Ինչու՞ ենք մեզ անընդմեջ վախեր ներշնչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում