Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Նիկոլ Փաշինյանի հարցն ու կամա, թե ակամա պատասխանը. իրերն առանց իրենց անունների

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանուն ժողովրդավարության առցանց երրորդ վեհաժողովում, որն այս անգամ նախագահում է Հարավային Կորեան: Ինչպես հայտնի է, նախորդ երկու վեհաժողովները նախագահել է ԱՄՆ, որի նախագահ Բայդենի նախաձեռնությամբ է անցկացվում վեհաժողովը: Կովկասից այնտեղ հրավիրվում են Վրաստանն ուՀայաստանը: Համաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչն է ժողովրդավար երկրների հիմնարար հարցը՝ անվտանգություն:

«Հիմնարար հարցը, որ մեր օրերում ծագում է ժողովրդավարական երկրներում, այն է՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն», ասում է Նիկոլ Փաշինյանը, ավելի շուտ՝ հարցադրում անում եւ հետո ինքն էլ, կամա, թե ակամա պատասխանում իր այդ հարցադրմանը: Մասնավորապես, Փաշինյանը շարունակում է՝ «Մյուս կողմից, Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը», ասում է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե հնարավոր է անվտանգության իրավիճակն ինտերպրետացնել ամենատարբեր ձեւակերպումներով, սակայն կա փաստ, որ Հայաստանի հանդեպ հարձակում գործած ոչ ժողովրդավարական երկիրը Ադրբեջանն է, որն արդեն մի քանի տարի է օկուպացրել է ժողովրդավարական եւ ինքնիշխան Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ միլիմետրի ճշտությամբ գոյություն ունեցող սահմանները: Բայց, Նիկոլ Փաշինյանը փաստացի խուսափում է տալ այդ երկրի կոնկրետ անունն ու մատնացույց անել կոնկրետ իրողությունը:

Հարց է առաջանում, թե ինչու՞: Միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով խուսափում է Ադրբեջանի հետ հակամարտության որեւէ սուր անկյուն առաջացնելուց, կամ ինչպես Տավուշում էր խոսել՝ պատերազմմի առիթ տալուց: Հենց այդտեղ էլ Նիկոլ Փաշինյանի պատասխանն է, որ ժողովրդավարությունը ի զորու չէ ապահովել անվտանգություն ինքնին: Այսինքն, ժողովրդավարությունը անվտանգության չափանիշ չէ եւ ժողովրդավարական աշխարհը, որ անմնացորդ նվիրումով փորձում է փրկել Ուկրաինան՝ ինչպես իրենք են հավաստիացնում, որեւէ համարժեք ջանք չի գործադրում Հայաստաննի հանդեպ Ադրբեջանի ամբողջատիրական, ավտորիտար հավակնությունները այնպես զսպելու ուղղությամբ, որ Հայաստանի վարչապետը չվախենա աղաղակող իրերը կոչել իրենց անունով:

Դժբապտաբար, մնացյալ ձեւակերպումները՝ այդ հանգամանքի լույսի ներքո, դառնում են պարզապես «արարողակարգ» կամ «ժողովրդավարական ծես»: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ սա ամենեւին այն մասին չէ, որ Հայաստանը չպետք է որդեգրի զարգացման ժողովրդավարական ուղի եւ տրամաբանություն: Հայաստանը պարզապես չպետք է ունենա պատրանք միջազգային հարաբերություններում այդ հանգամանքի անվտանգային նշանակության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում