Mitsubishi Heavy Industries Ltd.’s ճապոնական խոշորագույն ընկերության, որը կառուցում է ռազմանավեր, հրթիռներ և սարքեր ատոմային էլեկտրակայանների համար, համակարգչային ցանցը ենթարկվել է խոշոր ցանցահենային հարձակման: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները: Սա առաջին դեպքն է, երբ հարձակման է ենթարկվում Ճապոնիայի պաշտպանական համակարգի ընկերությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցանցահենները հարձակվել են մոտ 80 համակարգիչների վրա, որոնք գտնվում են Տոկիոյում՝ Mitsubishi Heavy Industries Ltd.’s-ի գլխամասային գրասենյակում, ինչպես նաև Կոբեում, Նագասակիում, Նագոեում: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ ցանցահեններին հաջողվել է գողանալ մի շարք կարևոր փաստաթղթեր: