Եվրոպայի խոշորագույն Siemens տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել և ֆինանսավորել ատոմային էլեկտրակայանների շինարարությունը: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC-ն:
Գերմանական ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի բնակչությունն իր անհամաձայնությունն է հայտնել երկրում ատոմակայանների շահագործման հարցում, իսկ Գերմանիայի խորհրդարանը որոշում է ընդունել մինչև 2020 թ. փակել երկրի բոլոր ատոմային կայանները:
Siemens-ն արդեն դադարեցրել է այս ոլորտում համագործակցությունը ֆրանսիական ընկերությունների հետ, իսկ հիմա նման որոշում է կայացվելու նաև ռուսական «Ռոսատոմի» դեպքում:








































