Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՄԻՊ-ի գրասենյակն աշխատում է աղքատության պայմաններում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

– Վերջին շրջանում հասարակությանն ամենից շատ հուզող խնդիրը ՀՀ զինված ուժերում գրանցվող սպանություններն ու մահվան դեպքերն են: Այս խնդրի վերաբերյալ կազմակերպված վերջին քննարկման ժամանակ առաջարկ եղավ ստեղծել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ: Ձեր կարծիքով` որքանո՞վ է անհրաժեշտ նման ինստիտուտի ստեղծումը, և ինչո՞վ են թերացել ՄԻՊ գրասենյակի համապատասխան հարցերով զբաղվող մարդիկ, որ այսօր անհրաժեշտություն է զգացվել ամբողջությամբ առանձին ինստիտուտ ստեղծել:

– Որպեսզի վկայեմ, որ այդ հարցում նոր չի թերացել մարդու իրավունքների պաշտպանի իստիտուտը, ասեմ, որ իմ ընտրվելու ժամանակ, երբ հանդիպում էի ԱԺ խմբակցությունների հետ, դեռ այն ժամանակ բարձրացվել է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հարցը: Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ նույն կարծիքին` ոչ մի ձևով բացասաբար չեմ վերաբերվում և չկա ո՛չ մրցակցության, ո՛չ որևէ կաշկանդվածության զգացում: Բայց մեկ մտահոգություն ունեմ` երբ այսօր ՄԻՊ գրասենյակը խնդրում է իր բյուջեի չնչին` 3-4 մլն դրամի ավելացում բացառապես խոշտանգումների կանխարգելման համար, այդ թվում` բանակում, և անգամ դա մերժում են, ապա այդ ի՞նչ միջոցներով է ստեղծվելու ռազմական օմբուդսմենի գրասենյակը, և եթե անգամ ստեղծվի, արդյո՞ք նույն աղքատության, չֆինանսավորման, աջակցության բացակայության պայմաններում է գործելու, ինչպես հիմա գործում է ՄԻՊ գրասենյակը, թե՞ հատուկ պայմաններ են ստեղծվելու: Եթե ռազմական օմբուդսմենին տրվելու են այն ռեսուրսները, որ այսօր չեն տրվում ՄԻՊ գրասենյակին, ապա ես երկու ձեռքով կողմ եմ, որ ստեղծվի այդ մարմինը, իսկ եթե այնուամենայնիվ ստեղծելու են և չեն տալու ո՛չ ռեսուրս, ո՛չ հնարավորություն գործելու, այլ ընդամենը հերթական խաչն են դնելու եվրոպացիների, միջազգային փորձագետների համար, թե մի գործ էլ արվեց, ես կտրուկ դեմ եմ, որովհետև արժեզրկված, չգործող ինստիտուտների ստեղծումը շատ վտանգավոր է:

Ինչ վերաբերում է ՄԻՊ գրասենյակի գործունեությանը` այդ ուղղությամբ, այո՛, մենք ունենք մեկ մասնագետ, որը զբաղվում է այդ խնդիրներով, մենք հիմա, հասկանալով հարցի կարևորությունը, ստեղծել ենք 5 հոգանոց բաժին, հրավիրել ենք ևս 7 հասարակական կազմակերպություններ, նրանց միացել են ևս հինգ փորձագետներ, որոնք ֆինանսավորվում են մինչև տարեվերջ ԵՄ ծրագրով, և նրանց հետ միասին փորձում ենք անել մոնիտորինգ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կգործարկվի բռնությունների դեմ թեժ գիծ մեր գրասենյակում: Օրենքը մեզ տալիս է հնարավորություն գործելու, մենք ունենք և պրոֆեսիոնալ անձնակազմ, և հասարակական կազմակերպությունների աջակցությունը, պետությունից խնդրել ենք 2012թ. բյուջեով գոնե 3-4 մլն այդ ծրագրի համար և առայժմ մերժվում ենք:

– Բանակում կատարվող դեպքերը ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը: Եվ` վերջերս Դուք նշել էիք, որ շուրջ 50 բողոք եք ստացել բանակից, որից 26-ին լուծում է տրվել, հիմնականում ի՞նչ բնույթի են այդ բողոքները:

– Պատճառը, բնականաբար, կարգապահության խնդիրն է բանակում, պատճառների շարքում, իհարկե, կարելի է համարել այն, ինչի մասին այսօր պաշտոնյաները շատ են խոսում ու ասում, թե պատճառը հասարակությունն է, մեր երեխաներն են` ինչ տարբերություն փողոցում, թե բանակում: Կա տարբերություն, քանզի փողոցում իրենք կանոնակարգված հարաբերությունների մեջ չեն և միգուցե ավելի վայրի կարող են իրենց դրսևորել, իսկ բանակում ակնկալվում է, որ պետք է լինեն կանոնակարգված հարաբերություններ: Իհարկե, մթնոլորտը, դաստիարակությունը, մեր երկրի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակն իր դերն ունի: Պատճառներից մեկն էլ կանխարգելման թույլ մեխանիզմներն են, այդ թվում` մեր գրասենյակի թուլությունը մի շարք հարցերում, մեր կառույցի և նմանատիպ կառույցների համագործակցության բացակայությունը: Իմ ստացած դիմումների մեջ բռնության, խոշտանգման վերաբերյալ հաղորդումներ չեն լինում, ցավոք սրտի, պատճառն այն չի, որ նման բաներ չկան, այլ չեն վստահում, և վստահության պակասը միայն մեր գրասենյակի նկատմամբ չէ: Իսկ վստահության բացակայության պատճառն էլ այն է, որ զինվորները վախենում են փակ համակարգում բարձրաձայնել, որ իրենց ճնշում են: Եվ հարց է մեր ու մեր գործընկեր հասարակական կազմակերպությունների համար, թե ինչպես անել այդ մոնիտորինգը բանակում, որպեսզի դեռ սաղմնային վիճակում գտնվող ճնշումների մասին զինվորները ահազանգեն: Իսկ մենք այսօր ստանում ենք բազմաթիվ դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում են սխալ զորակոչին, առողջության հետ խնդիրներ ունեցող զինվորներին, որոնց կյանքը վտանգված է, և եղել են դեպքեր, երբ մենք կյանքեր ենք փրկել: Դիմում են զորացրման, արձակուրդի տրամադրման ձգձգման հարցերով:

– ՄԻՊ-ԿԳՆ հեռահար վեճը մի քանի օր լրատվամիջոցների հիմնական թեման էր: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ այդ խնդրի մասին խոսելով նշեց, որ դա ընդունված պրակտիկա է պետական մարմինների կողմից: Պարոն Անդրեասյան, ո՞րն է պատճառը, որ պետական մարմինները նման կեցվածք են դրսևորում, և չեն գնում ՄԻՊ-ի հետ համագործակցության:

– Ես կասեի, որ բոլոր պետական մարմինները չեն, և նույն Լարիսա Ալավերդյանի և Արմեն Հարությունյանի շնորհիվ է եղել, որ իրենք սովորեցրել են տարբեր հաստատությունների ավելի կիրթ ու գեղեցիկ աշխատելաոճ ունենալ ՄԻՊ գրասենյակի հետ: Իսկ թե ինչու այս կամ այն կառույցը չի ուզում համագործակցել` տարբեր պատճառներ կան: Ես կարծում եմ, որ տվյալ դեպքերում դա սուբյեկտիվ` ղեկավարի խնդիրն է, երբ չի ընկալվում, որ սահմանադրական մարմնի հետ գործ ունի, չի ընդունվում մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը, չի հասկացվում, որ փոքրիկ տեխնիկական քայլերով ՄԻՊ-ի քննադատությունը լռեցնելու փորձը չի օգնում ո՛չ երկրի իմիջի պահպանմանը, ո՛չ էլ սեփական կառույցում եղած խնդիրների լուծմանը: Ծածկադմփոց կազմակերպելը, հրապարակային հարձակումով եղած խնդիրը լռեցնելը, նշանակում է այդ խնդիրը տաքացնել, պահպանել, ավելացնել, ինչը հետագայում անպայման դուրս է գալու: Այն մարդիկ, որոնց համար միևնույն է, թե այդ խնդիրը հետագայում ինչ տեսք է ստանալու, մարդիկ են, որոնք ասում են` մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ: ԿԳՆ-ի դեպքում արձագանքը եղավ ոչ այնպիսին, ինչպիսին մենք ակնկալում էինք, բայց նույնիսկ այդ դեպքում մենք պատրաստ ենք շարունակել ոչ թե տհաճ տոնայնությամբ բանավեճերը, ոչ թե հրապարակային քննարկումներով դիվիդենտներ շահելը, այլ նույն այդ մրցույթների հարցում այնպիսի կարգեր մշակելը, որոնք բացակայում են: Հաջորդ ամիսների ընթացքում մենք դարձյալ փորձելու ենք ուշադիր լինել և փորձելու ենք նույն ԿԳՆ-ին օգնել, որպեսզի իրենք, ի վերջո, ունենան արդար և թափանցիկ մրցութային կարգ:

– Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել էր երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Ձեր հաղորդումը, և Դուք արդեն նույն պահանջով դիմել եք արդարադատության նախարարին: Մտավախություն չկա՞, որ այս դիմումն էլ կարժանանա ԿԳՆ-ին ուղարկված դիմումի ճակատագրին:

– Ես հուսով եմ, որ այսուհետ շատ ավելի կոռեկտ արձագանքներ կլինեն այլ մարմիններից, նաև հույս ունեմ, որ հենց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կդրսևորի օբյեկտիվություն, պրոֆեսիոնալիզմ և շփման կոռեկտություն, չնայած թույլ ենք տալիս ենթադրել, որ արդարադատության նախարարն էլ չտեսնի այն խախտումները, որոնք մենք արձանագրել ենք: Եթե տեղի ունենա նման արձագանք, մենք կհրապարակենք մեր դիրքորոշումն ու գնահատականն արդեն Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ, բայց չեմ ցանկանում շտապել և մեր գործողությունները փակուղու մեջ մտցնել: Մենք վստահությամբ դիմեցինք արդարադատության խորհրդին` տեղյակ լինելով վերջինիս նկատմամբ հասարակական դժգոհություններին և ստացանք երեք պատասխան չորս տողանոց, ամեն չորս տողում երկու բավական լուրջ իրավական թերացում և բուն պատասխանը մեր գնահատմամբ արդար չէր: Նույնը մենք հիմա փորձում ենք անել արդարադատության նախարարի հետ, ոչ թե նախկինում ծուլացել են, այլ սա նոր օրենսդրական փոփոխություն է և անհարմար չէ փորձարկումներ անելը: Իմ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ զգան այս գործընթացի կարևորությունը, չէ՞ որ մեր կյանքում առկա բոլոր հարցերը կարող են արդյունավետ լուծվել դատարանում: Եթե դատարանում դատավորն անարդար է իրեն պահում, ապա դա ուղղելու միակ ձևը կարգապահական պատասխանատվությունն է: Մեր երկրում առկա բոլոր խնդիրների 50-80 տոկոսի լուծումը դատարաններում է, և ես փորձում եմ իրականացնել մի գործընթաց, որը մարդու իրավունքների իմաստով կարող է փոխել դատական համակարգը և դրանից հետո մեր բոլորի կյանքը: Ես պարզապես մտահոգված եմ, թե ինչու այս գործընթացի նկատմամբ չկա հասարակական ուշադրություն, հրապարակային քննարկում: Հստակ է, որ մինչև կարգապահական պատասխանատվությունը մեր երկրում չգործի, մենք չենք ունենա լավ դատավորներ, մինչև լավ դատավորներ չունենանք, բոլոր պետական մարմինները վատ որակով կաշխատեն, իսկ այդ դեպքում մարդու իրավունքները կխախտվեն և կլինեն բոլոր այն խնդիրները, որ կան` աղքատ տնտեսություն, մարդու իրավունքների խախտումներ, արտագաղթ: Մեր երկրի երջանկության գոնե 50 տոկոսը այստեղ է, մնացածը կապված է ընտրությունների, Ղարաբաղի հարցի, տնտեսության հետ:

– Ձեր պաշտոնավարման սկզբից Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որ պատրաստ եք լինել միջնորդ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև, սակայն Ձեր առաջարկը չընդունվեց, այդուամենայնիվ ՀԱԿ-ը և իշխանությունը հետագայում գնացին երկխոսության, որն այսօր առկախվել է: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը, երբ կրկին կա խնդիրները այլ ճանապարհով` ցնցումներով լուծելու վտանգը, նորից միջնորդության առաջարկով հանդես կգա՞ք արդյոք:

– Ես միջնորդություն չեմ արել, որ քաղաքական բանավեճեր չլինեն և բոլորն իրար քաղաքական դաշտում սիրեն: Քաղաքական գործընթացներ են, և եթե օրենքի շրջանակներում են այդ ցնցումները, թող լինեն, դա իմ խնդիրը չէ: Իմ խնդիրն էր միջնորդությամբ երկխոսություն սկսելով լուծել մարդու իրավունքների խնդիրը: Մարդու իրավունքների երկու խումբ խնդիր կար` մարդիկ, ովքեր մարտյան իրադարձություններից հետո իրենց համարում էին քաղբանտարկյալ, իսկ իշխանությունը դա չէր ընդունում, բայց իրենք ազատազրկված էին քաղաքական գործընթացների հետևանքով, երկրորդ` զոհված անձանց ընտանիքների ժառանգների իրավունքների պաշտպանությունն էր: Ես մեկ անգամ առաջարկելով միջնորդի դեր և ստանալով մերժում այն պատճառով, որ ոչ թե իմ ասածն է սխալ բան, այլ ինձ մերժեցին երկու կողմից էլ` ասելով, որ իմ կարիքը չունեն: Այնպես որ, կարծում եմ` անընդհատ առաջարկել սեփական ծառայությունը իշխանական և ընդդիմադիր ուժերին` հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանին, և դա թուլացնում է հանրության աչքերում այս ինստիտուտի կշիռը: Ես պատրաստ եմ այսօր էլ միջամտել մեկ կամ հարյուրավոր մարդկանց իրավունքների պաշտպանության համար, եթե դրա համար պետք է քաղաքական երկխոսություն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը:

– Երկխոսության արդյունքները բավական տխուր են, ոչ թե քաղաքական զարգացումների տեսանկյունից, այլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում այդ երկխոսությունը դեռևս չի տվել արդյունք: Իսկ ընդհանրապես, երկխոսությունը շատ դրական երևույթ է:

– ԵԽԽՎ-ն օրերս ընդունեց բանաձևի նախագիծ, որում ասվում է, որ 2008թ. մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել, այդուամենայնիվ Հայաստանում շատերը գտնում են, որ մարտյան դեպքերը մինչ օրս իրական իրավական գնահատական չեն ստացել: Դուք` որպես մարդու իրավունքների պաշտպան, ի՞նչ եք կարծում, այդ էջը կարելի՞ է համարել փակված:

– Էջեր բացել-փակելը քաղաքական գործիչներին հարիր տերմին ու գործառույթ է: Ես քաղաքական մարմին չեմ և չեմ խոսելու այդ նույն տերմինաբանությամբ: Որպես մարդու իրավունքների պաշտպան` ես դեռ մտահոգված եմ մարտյան դեպքերի ժամանակ զոհված մարդկանց և նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք իրացմամբ, բայց քանի որ այդ մարդիկ ինձ չեն դիմում, ես չեմ կարող ասել, թե ում դեպքում լուծման արդար ձևը ինչն է, բայց ես կարող եմ ընդհանրացնելով ասել, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք վստահ են, և ես էլ նրանց հետ համակարծիք եմ, որ մարտյան իրադարձություններից հետո իրենց իրավունքները վերականգնված չեն: Թե դրանից ենթադրվում է, որ էջը բաց է կամ փակ է, յուրաքանչյուր քաղաքական կամ ոչ քաղաքական մարմնի գնահատման խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում