Մեքքայի «Բարոյականության պահպանման ոստիկանության» աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, ով Ռամադան ամսվա ընթացքում բռնաբարել է 15-ամյա մի երեխայի:
Ինչպես նշում է Mignews-ը, ոստիկաններն ապշել են, երբ իմացել են, որ երեխան հանցագործի զարմիկն է: Ինչ վերաբերում է երեխայի հորեղբորը, ապա նա անմիջապես հայտարարել է, որ մեղավորն այս ամենում «շեյթանն է», քանի որ միայն նա կարող էր շեղել իրեն «ճշմարիտ ուղուց»:
Դեպքը տեղի է ունեցել Ռամադան ամսվա երեկոներից մեկի ժամանակ, երբ Մեքքայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նկատել են, որ կայանած մեքենաներից մեկում բռնություն է տեղի ունենում: Տղամարդուն ձերբակալելու ժամանակ նա հայտարարել է, որ երեխային մեքենա վարել է սովորեցնում, սակայն հետագայում ընդունել է հանցագործության փաստը: