Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Պոլսից Հայաստան ժամանած «Մխիթարյան սանուց միության» «Դալար» երգի- պարի խմբի անդամներին:
«Մխիթարյան սանուց միության» անդամներից Դիանա Գամբարոսյանը կաթողիկոսին ներկայացրեց երգի-պարի խումբը և Հայաստանում գտնվելու ծրագիրը, իսկ խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն անդրադարձավ խմբի ստեղծմանը և ներկայիս գործունեությանը:
Այնուհետև Գարեգին Բ-ն ողջունեց պարախմբի առաջին այցը Հայաստան` ուրախություն հայտնելով, որ «առիթը պիտի ունենան մասնակից դառնալու նաև Հայրենիքի անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբություններին»:







































