Thursday, 16 05 2024
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին

Ադրբեջանը եւ Թուրքիան «տարբեր ռեժիմներու՞մ են»

Ռուսաստանի վարչապետ Միշուստինի Բաքու այցից հետո Միացյալ Նահանգներ է մեկնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Վաշինգտոնից այդ մասին ստացվել է չափազանց ուշագրավ տեղեկատվություն. նույն օրը Ֆիդանը բանակցություններ է վարել պետքարտուղար Բլինքենի, իսկ նրա տեղակալ Աքափարը՝ փոխպետքարտուղար Քեմբելի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով քննարկվել են «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ Սիրիայի եւ Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ համագործակցության հարցերոում խոր տարաձայնությունների շրջանակից դուրս գալու հնարավորությունները»:

Իսկ ահա նրանց տեղակալները սեւռվել են «Կենտրոնական Ասիայում համագործակցության, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ Ասիայի սահմաններից դուրս համագործակցության այլ հնարավորությունների» վրա: Այդ մասին հայտարարել է պետական դեպարտամենտի խոսնակ Միլերը: Նույն օրը, երբ Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա «համընդգրկուն բանակցություններ» էին ընթանում, Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Ստամբուլ: Մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որ Զելենսկին նամակ է հղել Իլհամ Ալիեւին՝ հրավիրելով նրան մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների իմպլեմենտացմանը, որ ենթադրաբար պետք է տեղի ունենա Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովի շրջանակներում:

Նույն առաջարկությունը Զելենսկին արել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, իսկ վերջինս բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին բառացիորեն հետեւյալն է ասել. «Մեր ռազմավարական համագործակցության շրջանակներում կշարունակենք սատարել Ուկրաինային, նրա տարածքային ամբողջականությանը: Պատրաստ ենք ինտենսիվոր մասնակցել նրա վերականգնմանը»: Էրդողանը ոչ մի խոսք չի ասել ռուս-ուկրաինական բանակցությունների միջնորդության կամ գոնե հարթակ տրամադրելու մասին: Ակնհայտ է, որ Անկարան խիստ զգուշացած է հավաքական Արեւմուտքի հետ հարաբերությունների հնարավոր սրացումից:

Ընդ որում, Թուրքիայի նախագահն անձամբ նավաշինարան է ուղեկցել ուկրաինացի պաշտոնակցին: Թուրքիան, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ուկրաինայի պատվերով երկու ռազմանավ է կառուցում: Էրդողանը եւ Զելենսկին քննարկել են նաեւ Սեւ ծովում անվտանգության ապահովման եւ ուկրաինական հացահատիկի արտահանման ուղիների ապահովման հետ կապված հարցեր: Հետեում է, որ առկա է Սեւ ծովի ռազմականացման կամ Սեւ ծովը ռազմական բախման թատերաբեմի վերածվելու շոշափելի սպառնալիք, եւ այդ հեռանկարում Թուրքիան եւ Ուկրաինան համաձայնեցնում են հնարավոր իրավիճակում համատեղ գործողությունները:

ՌԴ վարչապետի Բաքու այցի գլխավոր հարցը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն էր, որի լիարժեք գործարկման դեպքում Ռուսաստանը կհաղթահարի Բոսֆոր-Դարդանելի նեղուցից եւ Սուեզի ջրանցքից, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի շատ հավանական «քմահաճույքից» կախվածությունը: Ստացվում է, որ Ադրբեջանը նպաստում է, որ Ռուսաստանը հաղթահարի՞ Թուրքիայից որոշակի կախվածությունը: Իսկ ու՞ր է մնում «մեկ ազգ՝ երկու պետություն» թուրք-ադրբեջանական «սիամական» եղբայրությունը:

Այս իրավիճակը գործնական առումով ընկալելի չէ, ավելին՝ շատ նման է դիվանագիտական, քարոզչա-տեղեկատվական խարդավանքի: Սիրիայում ԱՄՆ-ից ինչ է ակնկալում Թուրքիան՝ հայտնի է. դադարեցնել քրդական «ինքնավարությանն» աջակցությունը: Իսկ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայից ի՞նչ «սպասումներ ունի» Միացյալ Նահանգները: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները նույնական են, եւ դա միջնորդության մթնոլորտ չի ստեղծում: Բայց որքանո՞վ է այդ գնահատականն ընդունելի ԱՄՆ-ի կամ Եվրամիության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում