ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 91,63 մլն դոլարի չափով գրավ է մուծել, որպեսզի բողոքարկի Ժան Քերոլի զրպարտության գործով իր դեմ կայացրած որոշումը, հաղորդում է Associated Press-ը: Թրամփի գրավի և բողոքարկման մասին ծանուցագիրն ուրբաթ ուղարկվել է Նյու Յորքի դաշնային դատարան:
Քերոլը 2019 թվականին Թրամփին մեղադրել էր 1990-ականներին իրեն բռնաբարելու փորձի մեջ։