FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է 2024թ․ ամառային թռիչքային շրջանում մի շարք նոր ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Ավիաընկերությունն առաջարկում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Նիցցա, Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024թ․ մայիս և հունիս ամիսներից։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լառնակա, Միլան քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը:
FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավել հարմարավետ պայմաններ։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:









































