Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ինչ է տեղի ունենում հայկական կողմի բարի կամքի տակ

Հայաստանի ԱԱԾ հայտարարել է, որ իբրեւ բարի կամքի դրսեւորում ադրբեջանական կողմին է փոխանցվել Տեղ գյուղի հատվածում հայկական կողմն անցած ադրբեջանցի զինծառայողը, որին վնասազերծել էր հայկական ԶՈՒ-ն: Ադրբեջանական կողմի մեկնաբանությամբ նա պարզապես մոլորվել էր: Ինչու՞ է հայկական կողմը որոշել անել «բարի կամքի» հերթական դրսեւորումը, եթե օրինակ նախորդները Ադրբեջանը ոչ միայն չի գնահատել, այլ նույնիսկ դրանց հանդեպ դրսեւորել է ամբարտավան արձագանք:

Օրինակ, երբ հայկական կողմը հայտարարեց, որ ճշգրտման աշխատանքի արդյունքում կազմել է ականապատ տարածքների մի քանի նոր տեղեկամատյան, որոնք կտրամադրի Ադրբեջանին: Այն, որ «բարի կամքը» քաղաքականության մեջ կարեւոր բաղադրիչ է, չկա կասկած: Բայց, երբ այն դիմացի կողմից արժանանում է ամբարտավանության, մեծամիտ եւ հավակնոտ արձագանքի, դադարում է լինել «բարի կամք» եւ վերածվում է անարժանապատիվ պատկերի:

Ստացվում է, որ հայկական կողմը պարզապես ենթարկվում է Ադրբեջանի շանտաժին: Ադրբեջանն օրինակ, չի դրսեւորում այդպիսի «բարի կամքի» օրինակներ: Եվ այստեղ հարց է առաջանում, եթե միջազգային հանրությունն ապահովում է զսպման որոշակի միջավայր, հայկական կողմն ինչու՞ է ստիպված գնալ այդօրինակ դրսեւորումների եւ «բարի կամքի» միակողմանի ակտերի: Հարցը տվյալ պարագայում բոլորովին կոնկրետ դեպքը չէ, այլ երեւույթը ընդհանրապես: Որովհետեւ կարեւոր է հասկանալ, թե ինչն է այդ երեւույթի պատճառը:

Առերեւույթ ստացվող տպավորությունն այն է, որ պատճառը շանտաժն է, ինչը նշանակում է, որ հայկական կողմը գտնվում է շանտաժի ազդեցության տակ: Իսկ դա արդեն ավելի խորը խնդիր է, որն առնչվում է թե այսպես ասած կարգավորման, խաղաղության պայմանագրի գործընթացին, թե լայն իմաստով ռեգիոնալ հեռանկարներին: Ավելորդ է խոսել նաեւ Հայաստանում հանրային հոգեբանության մասին, որի վրա ազդեցություն են ունենում այդօրինակ դրվագները, որոնք մեծ հաշվով վերածվել են երեւույթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում