Նյու-Յորքում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ուոլլ-Սթրիթում` Մանհեթենի հարավային մասում` բողոքելով ֆինանսական կառույցների դեմ, որոնց պատճառով, ըստ ցուցարարների, ԱՄՆ տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ցուցարարների կարգախոսներն են «Ընդդեմ ֆինանսական ահաբեկչությանը» և «Ընդդեմ ֆինանսական զանգվածային ոչնչացմանը»:
Ցույցերի կազմակերպիչները համացանցում բողոքի ակցիան վերնագրել են «Գլոբալ հեղափոխություն» և «Ամերիկյան հեղափոխությունը սկսվում է սեպտեմբերի 17-ին»` կրկնօրինակելով արաբական որոշ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների կարգախոսները:








































