Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Օլդը ներկա է գտնվել «Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի կիբերանվտանգությունը» կարգախոսով միջոցառման բացմանը եւ չափազանց ուշագրավ տեսակետ հնչեցրել: Դեսպանի գնահատմամբ՝ Ադրբեջանը բարդ հարեւանություն ունի եւ հասկանում է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի կիբերանվտանգությանը, քանի որ երբ կիբերհարձակման են ենթարկվում կրիտիկական ենթակառուցվածքները, դրանք սպառնում են տնտեսությանը, հանրությանը, վտանգում մարդկանց կյանքը: Օլդը եզրափակել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է «որպես մերձավոր գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ կիսել փորձը»:

Մեծ Բրիտանիայի դեսպանը փաստացի հրապարակայնացրել է, որ Ադրբեջանի կրիտիկական ենթակառուցվածքները գտնվում են բրիտանական պաշտպանվածության ներքո:

Իսկ դա նշանակում է, որ Մեծ Բրիտանին մի որոշակի մասով Ադրբեջանին հետախուզական բնույթի տեղեկատվություն է փոխանցում: Ակնհայտ է, որ կիբերհարձակումները կանխարգելել հնարավոր է միայն այն դեպքում, եթե առկա է այդ մասին հետախուզական ծառայությունների հայթայթած տեղեկատվություն:

Պարզ է, թե խոսքն ինչի մասին է. Ադրբեջանում կրիտիկական ենթակառուցվածքները հիմնական նավթա-գազային խողովակաշարերն են:

Աշնանը լրանում է «դարի պայմանագրի» ժամկետը: Տեսակետ կա, որ կոնսորցիումի կողմերը կարող են դեկլարատիվ համաձայնության գալ, որ առկա պայմանավորվածությունները կգործեն մինչեւ 2050 թվականը: Միաժամանակ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է «մասնավորեցման մեծ ծրագրի» մասին:

Խոսքը ենթադրաբար նաեւ Socar պետական ընկերության կամ նրա նավթա-քիմիական դուստր ձեռնարկությունների մասին է:

Այստեղ առանց սուր մրցակցության չի ստացվի: 2022թ. փետրվարի 22-ի «Դաշնակցային հարաբերությունների մասին» Հռչակագրով Ադրբեջանը պարտավորված է էներգետիկ ծրագրերը Ռուսաստանի հետ համաձայնեցնել: 1994թ. «դարի պայմանագրից» Ռուսաստանը գրեթե լիովին դուրս է մնացել: Պայմանագրի ժամկետի դե-ֆակտո երկարաձգումը նշանակում է Կասպից ավազանի էներգետիկ ծրագրերից Ռուսաստանի մասնակցության բացառում:

Ըստ երեւույթին, Մեծ Բրիտանիան Ալիեւին վստահություն է ներշնչում, որ երաշխավորում է բոլոր նախագծերի կիբերանվտանգությունը: Գործնականում դա նշանակում է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ կիբերվերահսկողություն, ինչը չեզոքացնում կամ նվազագույնի է հասցնում դրանք նաեւ Ռուսաստանի կողմից օգտագործելու հավանականությունը: Ըստ էության, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի միջոցով ձգտում է տնտեսա-տեխնոլոգիական եւ կոմունիկացիոն հետախուզություն իրականացնել Ռուսաստանի դեմ:

Լոնդոնը տեղեկություն ունի՞, որ Socar-ի կամ նրա նավթա-քիմիական դուստր ձեռնարկությունների մասնավորեցման հայտ կներկայացնեն նաեւ ռուսաստանյան պետական կամ մասնավոր ընկերությունները: Ըստ երեւույթին, առնվազն մտավախություն առկա է: Իսկ ինչպե՞ս է Ալիեւը հաղթահարելու Ռուսաստանի նկատմամբ պարտավորվածությունը: Լոնդոնը, կոնսորցիումի մասնակից մյուս կողմերը քննարկու՞մ են Կասպից ավազանի էներգակիրների տարանցման նոր երթուղիների հարցը, Հայաստանը որպես տրանզիտային երկիր դիտարկվու՞մ է: Ալիեւը կգնա՞ պարտավորվածության դիմաց Հայաստանի դեմ նոր պատերազմով Ռուսաստանին վճարելու որոշման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում