Մարտի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բետոնի հարվածից վնասվել են թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: